ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բագրավան գյուղում անասնակեր է այրվել

Բագրավան գյուղում անասնակեր է այրվել

Օգոստոսի 25-ին, ժամը 12։32-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի բակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:37-ին, մարվել՝ 17:55-ին: Տան բակում այրվել են կուտակած գարու ծղոտ (մոտ 200 հակ) և անասնակեր (մոտ 640 հակ):

 

  • Կիսվել: