շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա չորս զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկումով. կա չորս զոհ

 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ժամը  20:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով։

Ինչպես տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բախվել են «Opel Corsa», «Suzuki SX4» և «Mercedes E124» մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները տուժածներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ կա չորս զոհ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը։

  • Կիսվել: