շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ազգային ստադիոն ունենալու գաղափարը մնում է, այդ ուղղությամբ ՀՖՖ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում․ Գիլոյան

Ազգային ստադիոն ունենալու գաղափարը մնում է, այդ ուղղությամբ ՀՖՖ-ն կոնկրետ քայլեր է ձեռնարկում․ Գիլոյան

Ազգային ստադիոն ունենալու գաղափարը մնում է, այդ ուղղությամբ ֆուտբոլի ֆեդերացիան շատ կոնկրետ քայլեր է ձեռնարկում զանազան միջազգային կառույցների հետ: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:

Ինչ վերաբերում է Հրազդան ստադիոնին, Գիլոյանը նշել է, որ պարզություն չկա, քանի որ մի շարք հարցեր կան, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա. «Եկեք չմոռանանք, որ Հրազդան ստադիոնը ճանաչված է որպես ազգային արժեք ու այնտեղ փոփոխություններ անելն այդքան էլ հեշտ չէ: Միայն յարուսը վերացնելու պայմանով դիմել են ճարտարապետին, ով համաձայնություն չի տվել:

Խնդիրներ կան, որոնք մեզանից կախված չեն: Հիմա այդ ազգային ստադիոնը կկառուցվի Հրազդանի փոխարեն, թե այլ տեղ, կամ Հրազդանը կվերակառուցվի, այս բոլոր հարցերը դեռ ընթացքի մեջ են: Դրանք մեզանից անկախ պատճառներով ձգձգվում են:

Ագզային ստադիոն կունենաք ու ես վստահ եմ, որ այնտեղ բարձր մակարդակի հանդիպումներ նույնպես կունենանք»:

Փոխնախարարն ասել է, որ մեզ ստադիոն շատ է պետք, եթե 35 հազար հանդիսատես տեղավորող ստադիոն ունենանք, մենք կկարողանանք օրինակ Հայաստան բերել Եվրոպայի լիգային եզրափակիչ, Սուպեր գավաթ և այլն, այնպես, ինչպես արեց օրինակ Թբիլիսին: Դրա համար մեզ անհրաժեշտ է գոնե 35 հազար հանդիսատես տեղավորող մարզադաշտ:

  • Կիսվել: