հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այս տարվա առաջին կիսամյակում բնական աղետների պատճառած ընդհանուր վնասը 72 միլիարդ դոլար է գնահատվում

Այս տարվա առաջին կիսամյակում բնական աղետների պատճառած ընդհանուր վնասը 72 միլիարդ դոլար է գնահատվում

2022-ի առաջին կիսամյակում բնական աղետների՝ փոթորիկների եւ ջրհեղեղների պատճառած ընդհանուր տնտեսական վնասը 72 միլիարդ դոլար է գնահատվում։ «Կլիմայի փոփոխության հետեւանքները դրսեւորվում են ավելի ու ավելի ծայրահեղ եղանակային իրադարձությունների ժամանակ, ինչպիսիք են աննախադեպ ջրհեղեղն Ավստրալիայում եւ Հարավային Աֆրիկայում»,- ասում է Swiss Re-ի՝ աղետների ռիսկի բաժնի ղեկավար Մարտին Բերտոգը:

Ընկերությունը հայտնել է, որ կորուստներն առաջացել են նաեւ Եվրոպայում ձմեռային փոթորիկների պատճարով, ինչպես նաեւ՝ սաստիկ ամպրոպների մայրցամաքում եւ ԱՄՆ-ում:

«Այսպես կոչված երկրորդական բնական աղետները, ինչպիսիք են ջրհեղեղները եւ փոթորիկները, ի տարբերություն խոշոր բնական աղետների, ինչպիսիք են երկրաշարժերը, ավելի հաճախ են տեղի ունենում: Դա հաստատում է այն միտումը, որին մենք հետեւում ենք վերջին հինգ տարվա ընթացքում. երկրորդական ռիսկերը ապահովագրված կորուստների են հանգեցնում աշխարհի բոլոր անկյուններում։ Ի տարբերություն փոթորիկների կամ երկրաշարժերի, այս վտանգները համատարած են եւ սրվում են արագ ուրբանիզացմամբ արանձնապես խոցելի տարածքներում »,- ասել է Բերտոգը:

«Հաշվի առնելով ավերածությունների մասշտաբներն ամբողջ աշխարհում, երկրորդական վտանգները ռիսկերի նույնպիսի կարգապահական գնահատական են պահանջում, ինչ առաջնային վտանգները, ինչպիսիք են փոթորիկները»:

Swiss Re-ն հայտնել է, որ Հնդկաստանում, Չինաստանում եւ Բանգլադեշում տեղի ունեցած ջրհեղեղները հաստատում են քաղաքային շրջաններում ջրհեղեղից վնասների աճող ներուժը:

 

  • Կիսվել: