ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Սուրմալուում» որոնողական աշխատանքները դադարեցվել են, կվերսկվեն առավոտյան․ ՀՀ ԱԻՆ

«Սուրմալուում» որոնողական աշխատանքները դադարեցվել են, կվերսկվեն առավոտյան․ ՀՀ ԱԻՆ

Որոշում է կայացվել  գիշերային ժամերին որոնողափրկարակական աշխատանքները դադարեցնել, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված այն տեղանքով, որտեղ ենթադրաբար  եղել է պայթյունը։

Այդ պայթյունի հատվածում մենք ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում  ավելի մեծ է, և շտաբի կողմից որոշում է կայացվել , որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն»,- ասաց Կոստանյանը։

Նա վստահեցրեց, որ լույսը բացվելուն պես՝ աշխատանքները կվերսկսվեն։

  • Կիսվել: