ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը. Արմեն Մուրադյան

Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը. Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանիը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի որ շատ մտահոգիչ պատկեր ունենք։

Նա հորդորում է պատվաստումների թեման չդարձնել շահարկման թեմա։

«Դա վտանգավոր է․․․Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,-հայտարարել է Մուրադյանը։
 
 

Ռեկտորը ներկայացրել է Հայաստանի և հարևան երկրներում արձանագրված ցուցանիշները։

«• Ռուսաստանի Դաշնությունում ներարկվել է շուրջ 38 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 15,7%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 500 հազար պատվաստում,

• Թուրքիա՝ ներարկվել է շուրջ 53,8 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 43,6%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 765,1 հազար պատվաստում,

• Ադրբեջան՝ ներարկվել է շուրջ 3,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 23,5%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 63,5 հազար պատվաստում,

• Իրան՝ ներարկվել է շուրջ 5,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,9%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 93,6 հազար պատվաստում,

• Վրաստանում՝ ներարկվել է շուրջ 269 հազ դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,4%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 2,06 հազար պատվաստում:

Հայաստանում ունենք նման մտահոգիչ պատկեր՝

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66.491, երկրորդ դեղաչափ՝ 21,673, օրական տեմպը շուրջ 801,1 դեղաչափ»։

  • Կիսվել: