կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Mercedes-B170-ն ու Opel Vectra-ն

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Mercedes-B170-ն ու Opel Vectra-ն

Այսօր՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  

Ժամը 18:50-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-B170 մակնիշի և Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:  

Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը: 

  • Կիսվել: