շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր

Ավտովթար Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են Mercedes-ն ու BMW-ն. BMW-ն էլ բախվել է պատին. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 15-ին,  ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում  Արմավիր քաղաքի Թումանյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 24-ամյա Սերգեյ Ավետիսյանի վարած BMW մակնիշի և  61-ամյա Սարգիս Մովսիսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Ս. Ավետիսյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմավիր» բժշկական կենտրոն:  Բախման հետևանքով էլ BMW-ն դուրս եկել ճանապարհի երթևեկելի  գոտուց և բախվել բնակչի տան քարե պարսպին:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար  Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: