երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավտոմեքենան բախվել է տրակտորի կցորդիչին. 5 ուղևորները հոսպիտալացվել են

Ավտոմեքենան բախվել է տրակտորի կցորդիչին. 5 ուղևորները հոսպիտալացվել են

Օգոստոսի 29-ին՝ ժամը 22.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հինգ քաղաքացի, որոնք հայտնել են, որ վնասվածքները ստացել են Հրազդան-Հանքավան ճանապարհին վթարի ենթարկվելու հետևանքով:

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Մեղրաձոր բնակավայրից Հրազդան ընթանալիս բախվել է տրակտորի կցորդիչին, ինչի հետևանքով հինգ ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

  • Կիսվել: