շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ավտովթարի հետևանքով Արարատում մի քանի փողոց հոսանքազրկվել է

Ավտովթարի հետևանքով Արարատում մի քանի փողոց հոսանքազրկվել է

Այսօր՝ օգոսոտսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Մհեր Կարապետյանը իր վարած Citroen մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե և փայտե էլեկտասյանը, կոտրել այն և հայտնվել բնակչի տան հողամասում։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։  Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։ Վթարի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

  • Կիսվել: