Ավշարում վրաերթից 44-ամյա հետիոտնը մահացել է. վարորդը փախուստի է դիմել
Օգոստոսի 25-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Արարատի մարզի Ավշար գյուղում «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա Ռուբիկ Ա.-ին, որը մահացել է:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունից, ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի վայրից փախուստի դիմած 22-ամյա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:


