երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ավշար գյուղում «GAZelle» մակնիշի ավտոմեքենան ընկել է Վեդի գետը. օգնել են փրկարարները

Ավշար գյուղում «GAZelle» մակնիշի ավտոմեքենան ընկել է Վեդի գետը. օգնել են փրկարարները

Ապրիլի 5-ին, ժամը 19։06-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ-Վանաշեն ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Ավշար գյուղում՝ Վեդի գետից դուրս են բերել «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․)։

  • Կիսվել: