երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավելի նվաստացած քաղաքացի ՀՀ-ն երբեք չի ունեցել իր պատմության մեջ՝ մարդիկ մկան ծակն են փնտրում. Ռոբերտ Քոչարյան

Ավելի նվաստացած քաղաքացի ՀՀ-ն երբեք չի ունեցել իր պատմության մեջ՝ մարդիկ մկան ծակն են փնտրում. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանում իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է «հպարտ քաղաքացին»՝ ավելի նվաստացած քաղաքացի ՀՀ-ն երբեք չի ունեցել իր պատմության մեջ: Այս մասին դատարանում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Ոչ միայն ՀՀ քաղաքացին, ամեն հայ՝ աշխարհում, որևէ տեղ: Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ գնալ, որտեղ ադրբեջանցի են տեսնում,ամոթից մեռնում են:

Մարդիկ մկան ծակն են փնտրում, որ չերևան: Այս ամենը սկսվեց նաև մեր նկատմամբ քրեական գործից: Եթե սա չենք հասկանում, ուրեմն այսպես նվաստացած էլ մնալու ենք»,-ասաց նա:

  • Կիսվել: