Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։
Ըստ Իրանի ԱԳՆ դիրքորոշման, որը մեջբերում է պետռադիոհեռուստատեսությունը, Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և անպատասխան չի թողնի իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունները։



