երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ավազակություն բանկում. Բանկի աշխատակցի ազդրին ներարկում էր կատարել ու հակաթույնի դիմաց 500 000 դրամ պահանջել

Ավազակություն բանկում. Բանկի աշխատակցի ազդրին ներարկում էր կատարել ու հակաթույնի դիմաց 500 000 դրամ պահանջել

Հուլիսի 15-ին,ժամը 12.15-ին, ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժին բանկերից մեկիցտագնապի ազդանշան է ստացվել:
Բանկ մեկնած օպերատիվ խումբը վնասազերծել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխել Բյուրեղավան քաղաքի 47-ամյա բնակիչ տղամարդուն:

Նույն օրը, ժամը 13.00-ին, բանկի Կոտայքի մասնաճյուղի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատարը հաղորդում է տվել, որ ժամը 12.10-ի սահմաններում դիմակավորված անձը ներխուժել է Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում գործող բանկի Կոտայքի մասնաճյուղի իր աշխատասենյակ, ներարկիչով ազդրի շրջանում կատարել է ներարկում և հակաթույն տրամադրելու համարպահանջել 500 000 դրամ:

Ժամը 13.40-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ 42-ամյա տղամարդը «սուր էկզոգեն թունավորում անհայտ նյութով» ախտորոշմամբ դիմել է բուժօգնության՝ հայտնելով, որբանկում անհայտ անձի կողմից ներարկում է ստացել:
Ստացված հաղորդումը կից փաստաթղթերի հետ ուղարկվել է նախաքննական մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

  • Կիսվել: