հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ավարտվել են Երևանի մետրոպոլոիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները

Ավարտվել են Երևանի մետրոպոլոիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները

Ավարտվել են Երևանի մետրոպոլոիտենի ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Հարգելի’ գործընկերներ, Ի պատասխան ԶԼՄ-ներում պարբերական շահարկումերի առիթ դարձած՝ Երևանի մետրոպոլոիտենի ռուսերեն լեզվով ցուցանակների հանվելու վերաբերյալ ստահոդ տեղեկություններին, հայտնում ենք ,որ ավարտվել են ցուցանակների եռալեզու թարմացման աշխատանքները։ Ինչպես ավելի վաղ նշել էինք՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանի հանձնարարականով, բոլոր կայարաններում թարմացվում էին գեոլոկացիոն ցուցանակները։

Նկարները «Բարեկամություն» կայարանից»։

  • Կիսվել: