ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Ավանեսյանը՝ Ճամբարակի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց առողջական վիճակի մասին

Ավանեսյանը՝ Ճամբարակի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց առողջական վիճակի մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց Ճամբարակի պայթյունի հետևանքով վնասվածքներ ստացած անձանց առողջական վիճակի մասին:

՛՛Երեք բուժառու հիմա գտնվում է Երևանի ԲԿ-ներում. մեկը վիրահատվել է, երկուսը պոլիտրավմաներով կոնսերվատիվ բուժման ընթացքում են, հետազոտությունների, և մնացած բուժառուները գտնվում են Ճամբարակի ԲԿ-ում, ստանում են համապատասխան բուժօգնություն: Ճամբարակում գտնվող հիվանդների վիճակը միջին ծանրության է՛՛,-նշեց նա:

Ավանեսյանը հավելեց. ՛՛Ըստ էության մեր բժիշկները՝ Երևանի և այնտեղի, անընդհատ կապի մեջ են, և գնահատման արդյունքում կտեսնենք՝ հավելյալ տեղափոխումներ կունենանք, թե՞ կկազմակերպվի բուժօգնությունը հենց տեղում՛՛:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների՝ փլուզվել են 4-րդ, 3-րդ և 2-րդ հարկի բնակարանները։ Մասամբ փլուզվել են կից մուտքի բնակարաններ, կան հոսպիտալացվածներ և 4 զոհ, քիչ առաջ հայտնի դարձավ, որ փլատակների տակից դուրս է բերվել նաև 5-րդ դին:  

Նշենք նաև, որ Ճամբարակի պայթյունի գործով ՔԿ-ն նախաձեռնել է քրեական վարույթ:

 

  • Կիսվել: