երեքշաբթի, մայիս 28
28 / 5 / 2024
Աշտարակի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերվել է զանգվածային անկարգությունների մեղադրանքով հետախուզվողը

Աշտարակի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերվել է զանգվածային անկարգությունների մեղադրանքով հետախուզվողը

Հուլիսի 29-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի 34-ամյա մի բնակչի:

Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր զանգվածային անկարգությունների մեղադրանքով։
Խափանման միջոցը` կալանք:
Նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: