հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Աշխատանքի մեջ թերացել. Ցոլակյանը՝ փրկարար ծառաւոյթան նախկին տնօրենի մասին

Աշխատանքի մեջ թերացել. Ցոլակյանը՝ փրկարար ծառաւոյթան նախկին տնօրենի մասին

ԱԻՆ փրկարարական ծառայության նախկին պետն աշխատանքի մեջ թերացել է։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն՝ անդրադառնալով Փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի պաշտոնանկությանը։

Նախարարը մանրամասնեց՝ նշելով, որ, օրինակ, նախկին տնօրենը ամառվա հրդեհների ժամանակ անտարբեր է եղել, ինչն էլ նրա պաշտոնանկության հիմնական պատճառներից մեկն է. «Նա տեղում չի եղել, Հայաստանում չի եղել։ Դրանից բացի՝ ուրիշ բան էլ է եղել, ամեն ինչ մանրամասներով չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, ինչի համար, ինչ խոսակցություն է եղել մեր մեջ, ամբիցիաներ և այլն, և այլն»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:


  • Կիսվել: