չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Աշոտ Նավասարդյանն ինչ իմանար, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն. Սարգսյան

Աշոտ Նավասարդյանն ինչ իմանար, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն. Սարգսյան

Աշոտը Նավասարդյանը հույզի, հույսերի, էներգիայի մարմնացում էր:  Նա ուներ երազանք, նպատակ և բավարար կամք՝ նպատակին հասնելու համար: Այս մասին այսօր՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրը, նրա տուն-թանգարանի բազման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Աշոտ Նավասարդյանը, վտանգելով իր բարեկեցությունն, աղողջությունն, ի վերջո հասավ իր նպատակին՝ մենք ունեցանք 3-րդ հանրապետությունը, բայց ցավոք սրտի ինչ իմանար նա, որ իրենից 30 տարի հետո ՀՀ-ում կարող են լինել ղեկավարներ, ովքեր Արցախը բեռ կհամարեն, Շուշին կհամարեն դժբախտ ու դժգույն քաղաք ու կասկածի տակ կառնեն Ցեղասպանությունը:

Լրագրողի այն հարցին, թե ով պիտի մերժի մերժողներին, ովքեր մերժեցին Արցախը, այն գաղափարները, որոնց համար ներդրում է ունեցել Աշոտ Նավասարդյանը, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Իրենք իրենց են մերժելու, իրենք իրենց են մերժում, կգա ժամանակը, բոլորը վեր կկենան և իրենք իրենց մերժած մարդկանց կուղարկեն իրենց տները»:

  • Կիսվել: