Նոր նշանակում՝ Դատական դեպարտամենտում
Արուս Հայրապետյանը նշանակվել է Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ:
Հայրապետյանը մինչև այժմ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչն էր:
2010-2013 թվականներին Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանում որպես իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի առաջատար մասնագետ, 2013-2015 թվականներին աշխատել է Կենտրոնական բանկի իրավաբանական վարչությունում, նախ` որպես իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի իրավախորհրդատու, ապա` լիցենզավորման բաժնի վերահսկող:
2015-2020 թվականներին Արուս Հայրապետյանն աշխատել է Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության, փորձագիտական-վերլուծական բաժնի գլխավոր մասնագետ: