հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արտաշատում էլեկտրական վահանակ է այրվել

Արտաշատում էլեկտրական վահանակ է այրվել

Մայիսի 2-ին, ժամը 12:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մխչյան փողոցի 110 տան դիմաց այրվում է էլեկտրական վահանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:21-ին, մարվել` 12:25-ին: Այրվել են 6 հատ էլեկտրական հաշվիչ, 2 գմ էլեկտրական մալուխ և մոտ 5 գմ էլեկտրական սյուն՝ մասամբ:

  • Կիսվել: