Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն-Երևան չվերթները
Հարգելի գործընկերներ և ուղևորներ, պայմանավորված Ֆրանսիայում կորոնովիրուսի տարածման զգալի աճով, հաշվի առնելով տվյալ երկրի իշխանության հայտրարությունը, ինչպես նաև արդեն իսկ գնված տոմսերի զանգվածային վերադարձը, Արմենիա ավիաընկերությունը չեղարկում է Երևան-Լիոն -Երևան Մարտի 16,23,30 և ապրիլի 02,06,13 չվերթները: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
«Բոլոր տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն առանձ որևէ հավելյալ տուգանքների: Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարի թռիչք»,- ասված է հայտարարության մեջ:


