հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արմեն Փամբուխչյանը ցավակցություն է հայտնել Վրաստանում այսօր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին

Արմեն Փամբուխչյանը ցավակցություն է հայտնել Վրաստանում այսօր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ցավակցել է Վրաստանում այսօր ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին:

«Ցավով տեղեկացա, որ վթարվել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության` օգնության մեկնող փրկարարական ուղղաթիռը, որի հետևանքով անձնակազմի բոլոր անդամները զոհվել են։

Իմ խորին ցավակցությունն ու վշտակցումն եմ հայտնում ՆԳՆ գործընկերոջս և զոհվածների ընտանիքներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գուդաուրիում փրկարար ուղղաթիռը բախվել է ժայռին և պայթել:

 

  • Կիսվել: