կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Արմեն Չարչյանի մոտ առողջական վիճակի կտրուկ վատթարացում է եղել. բժիշկ

Արմեն Չարչյանի մոտ առողջական վիճակի կտրուկ վատթարացում է եղել. բժիշկ

Մենք պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ մուտք չունենք, քանի որ նա կալանավորված է, թեեւ գտնվում է հիվանդանոցում: Այս մասին այսօր ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի ակցիայի ժամանակ ասաց բժիշկ Սամվել Սահակյանը:

«Երեկ պրոֆեսոր Արմեն Չարչյանի մոտ իրավիճակի կտրուկ վատթարացում է եղել: Եթե այստեղ չգայի, կգնայի բժշկի հետ զրուցելու: Որքան տեղյակ եմ, կորոնարոգրաֆիա է արվել, ժողովուրդն ասում է՝ զոնդ: Շաքարը, գլյուկոզան նորմալ թվերի վրա չի կանգնում, ճնշումը չի նորմալանում: Ինչքան էլ Չարչյանին թվա, որ այս ամենն իր կողքով է անցնում, մարդու մարմինն ունի իր օրենքները եւ այդ օրենքների դեմ ոչ ոք ոչինչ չի կարող անել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

  • Կիսվել: