երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արմավիրցիները հարգանքի տուրք են մատուցել սերբ օդաչուների հիշատակին

Արմավիրցիները հարգանքի տուրք են մատուցել սերբ օդաչուների հիշատակին

Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզի իշխանության ներկայացուցիչները, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին:
 
Մարզպետին ուղեկցել են Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը և Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը:
 
 
1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել էին:
 
Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում, վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել:
 

  • Կիսվել: