շաբաթ, օգոստոս 29
29 / 8 / 2026
«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է

«Յունիսպորտը» Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում է

Երևանում ավարտվեցին ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի E խմբի հանդիպումները։ Վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով հաղթեց «Վայլիմդորֆին»:

Ալեքսանդր Դիբրիվնու թիմից դուբլ ձևակերպեցին Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ «Վայլիմդորֆից» պատասխանեցին Հայռուլլա Ռեջեպին և Թահա Ալեսիո Օզդենը։ 

«Յունիսպորտը» 9 միավորով գրավեց առաջին տեղը և նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։ Վիճակահանությունը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին։ Հիմնական փուլը կանցկացվի հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։  

 

  • Կիսվել: