ԵՄ-ն սխալ է թույլ տալիս՝ աջակցելով Ուկրաինայի պատերազմին․ Ֆիցո
Եվրամիությունը հսկայական ռազմավարական սխալ է թույլ տալիս՝ աջակցելով Ուկրաինայում պատերազմին։ Այս մասին «Շաբաթվա երկխոսություններ» հաղորդման ժամանակ ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Այն, ինչ Եվրամիությունն այժմ անում է՝ աջակցելով Ուկրաինայում պատերազմին, հսկայական ռազմավարական սխալ է»,-նշել է նա:
Ֆիցոյի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, և Եվրոպայում խաղաղությունն անհնար է առանց Ռուսաստանի։



