ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արմավիր քաղաքում Lexus-ը բախվել է 07-ին, այնուհետև Hyundai Elantra-ին և մխրճվել հագուստի խանութի մեջ. կա վիրավոր

Արմավիր քաղաքում Lexus-ը բախվել է 07-ին, այնուհետև Hyundai Elantra-ին և մխրճվել հագուստի խանութի մեջ. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում  Արագածոտնի մարզի բնակիչ, 42-ամյա Հայկազ Հայրապետյանը իր վարած Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայով  Արմավիր քաղաքի Թումանյան-Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել է ВАЗ  2107 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, հայտնվել է մայթին, բախվել Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենային և մխրճվել հագուստի խանութի մեջ, կոտրելով ապակիները, այդ թվում՝ դռան:

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Բախման հետանքով  07- էլ բախվել է Mercedes-ին: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է մյուս վարորդների և նյութական խոշոր վնաս ստացած խանութի սեփականատիրոջ ինքնությունը, գրում է shamshyan.com-ը:

  • Կիսվել: