կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Առինջի կամարի մոտ անհայտ անձինք մեքենայից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի

Առինջի կամարի մոտ անհայտ անձինք մեքենայից կրակոցներ են արձակել պարեկների ուղղությամբ, ապա դիմել փախուստի

Երեկ՝ օգոստոսի 5-ին, ժամը 22:45-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 80 ՏՏ 008 համարանիշի ավտոմեքենան Աճառյան փողոցով ընթանալիս Առինջի կամարի մոտ կրակոցներ է արձակել, ապա մտել է Առինջ գյուղ:

Ինչպես փոխանցում է shamshyan.com-ը, պարեկները հետապնդել են Toyota Land Cruiser-ը, ով մոտ 1-1,5 կմ փախնելով, այնուամենայնիվ չի կարողացել ճողոպրել: 

Պարեկները  կարողացել են  2 հոգու վնասազերծել, իսկ 2 կամ 3 հոգի էլ, որոնց թիվը ճշտվում է, դիմել են փախուստի: 

Աճառյան փողոցում հայտնաբերվել է ատրճանակից արձակված մոտ 14 հատ պարկուճ:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, բերման ենթարկվածների, փախուստի դիմած անձանց ինքնությունը  և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ փախուստի դիմած անձանց և հանցագործության  գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: