հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Խոշոր հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ

Խոշոր հրդեհ՝ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ. հայտարարվել է «ԲԻՍ 1» կանչ

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն oգոստոսի 9-ին` ժամը 17։40-ին, ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի հետնամասում այրվում է կուտակած թուղթ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Առինջ Բ թաղամասի, 2-րդ փողոց, թիվ 2/1 հասցեում գտնվող «Աաս ինդուստրիրա» ՍՊԸ-ի ինքնակպչուն պաստառների արտադրամասում։

Հրդեհը մեկուսացվել է 18։23-ին, մարվել՝ 19։09-ին:

  • Կիսվել: