հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արգել գյուղի ՀԷԿ-ում տրանսֆորմատորներ են այրվել

Արգել գյուղի ՀԷԿ-ում տրանսֆորմատորներ են այրվել

Հուլիսի 19-ին, ժամը 20։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի ՀԷԿ-ում այրվում է տրանսֆորմատոր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Արգել ՀԷԿ»-ի շինության դիմաց տեղակայված «Т-4» հիդրոագրեգատի 2 ուժային տրանսֆորմատորներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 23:33-ին: Այրվել են  երկու տրանսֆորմատոր (յուրաքանչյուրը՝ 8 տ յուղի տարողությամբ), հարակից տարածքում գտնվող վարչական շենքի 2-րդ հարկի կառավարման վահանակի սենյակի մեկ պատուհան և փայտյա մանրահատակից մոտ 0․5 քմ հատված:

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մյուս 10 տրանսֆորմատորները և «Արգել ՀԷԿ»-ի շինության ներսում գտնվող կառավարման վահանակը:

  • Կիսվել: