երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողություն

Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել դիպլոմների հանձնման արարողություն

Արդարադատության ակադեմիայում տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2022 թվականի ցուցակում ընդգրկված երկրորդ խմբի ունկնդիրների դիպլոմների հանձնման արարողությունը, տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2022 թվականի օգոստոսի 25-ին կայացած միջոցառման ընթացքում դիպլոմներ են ստացել 19 շրջանավարտներ:

Ունկնդիրների դիպլոմները հանձնել և բարեմաղթանքի խոսքեր է հղել Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:

«ՀՀ քննչական կոմիտեն շնորհավորում է երկրորդ խմբի ունկնդիրներին ևս՝ վստահություն հայտնելով, որ վերջիններս իրենց արդյունավետ ու նշանակալի ներկայությունն են ունենալու Կոմիտեի համակարգում»:

  • Կիսվել: