ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտ քաղաքից են, նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ: 1 դեպք էլ հայտնաբերվել է Ասկերանի շրջանի Այգեստանի համայնքի բնակչի մոտ:

Միևնույն ժամանակ, ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 130 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 4 346 փորձանմուշի հետազոտություն:

  • Կիսվել: