շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար

Արայիկ Հարությունյանը լավ լուր է հայտնել զբոսաշրջային ընկերությունների համար

Զբոսաշրջային ընկերությունների կողմից թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի պատճառով չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին: Այս մասին գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Լավ լուր` զբոսաշրջային ընկերությունների համար. զբոսաշրջային ընկերությունների կողմից Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թանգարաններում և արգելոցներում նախապես գնված տոմսերը, որոնք համավարակի բռնկման և զբոսաշրջային հոսքերի կրճատման հետևանքով այս տարի չեն օգտագործվի, վավեր կլինեն նաև 2021 թվականին` ամբողջ տարվա ընթացքում»,- նշել է նախարարը:

  • Կիսվել: