ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է

Արարատի մարզում բախվել են Mercedes G-500-ը, BMW-ն ու ՎԱԶ-21103-110-ը. 3 վիրավորներից մեկը երեխա է

Օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:  Այս մասին հայտնում է   shamshyan.com-ը:

Ժամը 20:00-ի սահմաններում, Դիմիտրով գյուղի՝ Արտաշատյան խճուղում, բախվել են Mercedes G-500 (յաշիկ), BMW և ՎԱԶ-21103-110 մակնիշի ավտոմեքենաները:   Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը 2-ամյա տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:

 «Արտաշատ» բժշկական կենտրոնից երեխային տեղափոխել են Երևանի «Սբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:   Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: 

  • Կիսվել: