հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արարատի մարզի Այգավան համայնքի կամուրջը նորոգվում է և միակողմանի փակ է

Արարատի մարզի Այգավան համայնքի կամուրջը նորոգվում է և միակողմանի փակ է

Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների անվտանգ եւ բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։

Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն եւ պահպանել անվտանգ երթեւեկության կանոնները։

 

  • Կիսվել: