ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա

Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են.
 
«Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով:
 
Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով։
⚠️ Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա։
 
Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք, ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով։
 
Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան։
 
Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է»։

  • Կիսվել: