շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ:

Ողջունելով դեսպանին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Լեհաստանի պատմական կապերը, ինչպես նաև մշակույթի ու կրթության ոլորտներում առկա համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է 2021 թ. աշնանը Լեհաստանի Լոձ քաղաքում կայանալիք առաջին ավանգարդային թանգարանների պատմությանը նվիրված ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշներով: Միջոցառման շրջանակում կցուցադրվեն նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Նիդեռլանդների, Հունաստանի, Բելառուսի և Ռուսաստանի տրամադրած արխիվային նյութերը:

Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Լեհաստանի ստեղծագործական խմբերի մասնակցությանը երկու երկրներում կազմակերպվող միջազգային փառատոներին, գրադարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև COVID-19 համաճարակային իրավիճակի պայմաններում տեսակոնֆերանսների և առցանց ծրագրերի իրականացման միջոցով միջպետական հարաբերությունների սերտացմանը:

  • Կիսվել: