չորեքշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2022

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Գեղարքունիքի մարզային վարչության բաժիններում

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա տարածքային ստորաբաժանումների ծառայողները բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել՝ արձանագրելով ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։

Մասնավորապես, մարզային վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարզային վարչությունում արձանագրվել է հրացանի, նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք։ Հրացանի, նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։

Ապօրինի պահվող հրացանների և փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել Մարտունու բաժնում: Արդյունավետ էր նաև Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքը. ակոսափող հրազենի, ականանետի արկերի, ականների, նռնակների և այլ ռազմամթերքի կամավոր հանձնումներ։ Գեղարքունիքի մարզի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Սևանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։

Տարբեր տրամաչափի և հրազենների փամփուշտների, ինչպես նաև ինքնաձիգի պահունակի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև Ճամբարակի բաժնում։

Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։

  • Կիսվել: