կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ապօրինի կառույցի շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը. շենքն ապամոնտաժվել է

Ապօրինի կառույցի շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը. շենքն ապամոնտաժվել է

Վերջերս քննարկման առարկա դարձած Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինությունն ապամոնտաժվել է: Շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական մեր գործընկերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը:

՛՛Տեղի ունեցածը չէր կարող և չի խրախուսվել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նմանօրինակ դրսևորումներն անընդունելի են մեզ համար և դատապարտելի:

ՔՊ ավագանու մեր գործընկերոջ գործողությունները հետևանք են շտապողականության և թյուրըմբռնման:

Օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է:

  • Կիսվել: