ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ապատեղեկատվությունն` ընդդեմ պատվաստումների

Ապատեղեկատվությունն` ընդդեմ պատվաստումների

COVID-19 հիվանդության պատճառով հաստատված սահմանափակումներն ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում լիովին վերացրվել են: Սակայն արագ տարածվող Դելտա ենթատեսակով վարակված անձանց հոսպիտալացման ցուցանիշն արագ աճում է այսօր: Սա հիմնականում տեղի է ունենում այն հատվածներում, որտեղ գրանցվել է պատվաստումների ցածր մակարդակ, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Չնայած ԱՄՆ-ի վարչակազմի կողմից իրականացվող քաղաքականությանը, որի նպատակը անվճար եւ արագ պատվաստումներ ապահովելն է, ամերիկացիների միայն 49 տոկոսն է այսօր լիովին պատվաստված ընդդեմ կորոնավիրուսի: Պատվաստումների չենթարկված անձանց շրջանում անցկացված հարցումների համաձայն, նրանց երեսուն տոկոսը չի էլ պատրաստվում որեւէ ժամանակ ընդունել պատվաստումներ:

Ինչպես հարցումն անցկացրած հաստատությունների ներկայացուցիչներն են ասում, այդ մարդկանց մեծ մասը լավ չի գիտակցում կորոնավիրուսի լրջությունն ու վտանգը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման կերպ մտածող մարդիկ, իրենց որոշումները կայացնելու համար որպես հիմիք տեղեկություններ են ստանում այլընտրանքային լրատվամիջոցներից, որոնք սովորաբար հայտնի են ապատեղեկատվություն տարածելով:

Կորոնավիրուսի դեպքում ապատեղեկատվության վտանգների մասին անցյալ շաբաթ հանդես էր եկել նաեւ ԱՄՆ-ի գլխավոր վիրաբույժ Վիվեք Մըրթին:

Հետաքրքիր է, որ պատվաստումների ենթարկվելու կամ չենթարկվելու հարցն ԱՄՆ-ում ունի նաեւ գաղափարախոսական հենք: Այսպես, դեմոկրատների 86 տոկոսը ենթարկվել է պատվաստումների: Նույն քայլին է դիմել հանրապետական կողմնորոշում ունեցող ամերիկացիների միայն 45 տոկոսը:

Սակայն այժմ Հանրապետական կուսակցության ղեկավարությունը նույնպես հորդորում է իր աջակիցներին ենթարկվել պատվաստումների:

Իսկ ամենամտահոգիչ հանգամանքներից մեկն այն է, որ վիրուսի ենթատեսակները երբեմն շրջանցում են պատվաստանյութին: Թեքսաս նահանգի ավելի քան հիսուն ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո քովիդ հիվանդությամբ են վարակվել Սպիտակ տան երկու պաշտոնյաներ, որոնք երկուսն էլ մինչ այդ անցել էին պատվաստումների երկու փուլերը:

  • Կիսվել: