շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ապարանի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը. «հերոսը» 24-ամյա աղջիկ էր

Ապարանի քրեական հետախույզները բացահայտեցին բնակարանային գողությունը. «հերոսը» 24-ամյա աղջիկ էր

Ոստիկանության Ապարանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր մայիսի 22-ին: Մտել էին Ապարան քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկն ու գողացել տարբեր իրեր:

Ոստիկանությունից հայտնում են, որ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ապարանի քրեական հետախույզների օպերատիվ միջոցառումները շարունակվել էին: Եվ օրեր առաջ՝ հուլիսի 26-ին, Արագածոտնի քննչական վարչության ծառայողների հետ համագործակցության արդյունքում ձերբակալվեց ու, գողությունը կատարելու կասկածանքով, հարցաքննության ներկայացվեց Աբովյան քաղաքի 24-ամյա մի բնակչուհի: Նա խոստովանեց, որ ինքն է բնակարանի պատուհանից մտել ու կատարել հափշտակությունը: Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: