երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Անվանի մարզիկների ծննդավայրում մարզադպրոցներ կառուցվեն. Նիկոլ Փաշինյան

Անվանի մարզիկների ծննդավայրում մարզադպրոցներ կառուցվեն. Նիկոլ Փաշինյան

Այսօր գործադիրը ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից վերաբաշխում կատարեց 3 մլրդ 366 մլն դրամ գումարի շրջանակներում, որից 1 մլրդ 133 մլն դրամը կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։

Նախատեսվում է 2 մլրդ 232 մլն դրամ գումարի շրջանակներում ապահովել մի շարք կրթական, մարզական և մշակութային հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ֆեդերացիաների հետ համագործակցությունը: «Կառավարությունը խոշոր մարզական միջոցառումների մեկնելուց առաջ ընդունում է պատվիրակությունների և մեկ ամիս առաջ իմանում ենք, որ հավաքականը այս չունի, այն չունի, և վերջին պահին փորձում ենք աջակցել և մենք որոշեցինք, որ ոչ թե ճանապարհելիս այդ հարցերը լուծենք, այլ՝ երբ վերադառնում են և մինչև հաջորդ մեկնումը ֆեդերացիաները հարցեր են բարձրաձայնում»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաև  Արթուր Ալեքսանյանի անվան սպորտ-դպրոցին, և նշեց, որ ընթացքի մեջ է Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցի կառուցումը, Արթուր Աբրահամի դպրոցի կառուցման պրոցեսը սկսվել է: «Կարծում եմ, որ լավ պրակտիկա է, որ անվանի մարզիկների ծննդավայրում մարզադպրոցներ կառուցվեն»,- ասաց նա:

  • Կիսվել: