չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աննա Հակոբյանը Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է. լուսանկարներ

Աննա Հակոբյանը Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է. լուսանկարներ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում է։ Նա հայտնել է, որ այցելել է Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։

Աննա Հակոբյանը, մասնավորապես, նշել է․

«Երեկվանից Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում եմ: Այցելել եմ Չինարի, Մովսես, Այգեպար, Ներքին Կարմրաղբյուր գյուղեր եւ Բերդ քաղաք։

Այցիս նպատակն է՝ քաջալերել սահմանամերձ համայնքներում ապրող մեր հայրենակիցներին։ Ցույց տալ, որ մենք նրանց հետ ենք ոչ միայն մտքով, այլեւ՝ ֆիզիկապես։

Այս գրառման հետ եւ հետագայում հրապարակվող լուսանկարներին կից կներկայացնեմ այն մարդկանց, ում տանը հյուրընկալվել եմ, ում հետ հասցրել եմ շփվել:

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր հերոս զինվորների թիկունքը ամուր պահող հերոս ընտանիքներին ու նրանց անդամներին՝ երեխաներից մինչեւ տատիկներ ու պապիկներ, հղի հարսներ, զինծառայող հայրիկներ եւ հոգսաշատ, բայց գեղեցիկ ու ժպտերես մայրիկներ։

Նրանք թեեւ արկերի պայթյուններից ու կրակոցներից հոգնել են, բայց ամուր են ինչպես երբեք, տոկուն են, ավելի քան երբեւէ, եւ առավելապես հպարտ են, որ հայ են, Հայաստանի արժանապատիվ եւ հաղթական քաղաքացի։

Իսկ մնացած բոլոր հարցերը լուծելի են։)»:

  • Կիսվել: