ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
ՊՆ գլխավոր քարտուղարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ

ՊՆ գլխավոր քարտուղարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ

Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր քարտուղար, քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական Համլետ Բատիկյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավար Պիրս Կազալետի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդմանն ուղղված համագործակցության հարցեր։

Պիրս Կազալետը հաստատել է ՆԱՏՕ-ի բարեվարքության թիմի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ բարեվարքության ուղղությամբ գործողությունների ծրագրի մշակման և իրականացման հարցում։

Հանդիպմանը հաջորդել են աշխատանքային քննարկումներ ՆԱՏՕ-ի փորձագիտական խմբերի հետ՝ 2026 թվականին հաստատված «Պաշտպանության ոլորտում բարեվարքության ինքնագնահատման» փաստաթղթի վերաբերյալ:

 

  • Կիսվել: