ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում պաշտպանության ներկա ու նախկին նախարարների հետ

Անհետ կորածների հարազատները հանդիպում են պահանջում պաշտպանության ներկա ու նախկին նախարարների հետ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝  անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում Պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. ՛՛Մենք հանդիպում ենք պահանջում Վաղարշակ Հարությունյանի հետ: Գա, հակիրճ մեր հարցերին պատասխանի, որպեսզի իմանանք, թե ինչ պետք է անենք՛՛:

Ի դեպ, ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ոչ միայն Վաղարշակ Հարությունյանի, այլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

  • Կիսվել: