շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան

Անհետ կորած հղի կին կա` իր 5-ամյա տղայի հետ. Արմեն Փամբուխչյան

Ահազանգ ունենք, որ անհետ կորած հղի կին կա իր 5-ամյա տղայի հետ: Այս մասին  լրագրողների հետ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով` փրկարարական աշխատանքների ընթացքում ծխահարվել է 7 փրկարար:

Նա նշեց, որ հրդեհի պատճառների մասին դեռ չի կարող խոսել, քանի որ փրկարաներին չի հաջողվել հասնել հրդեհի բռնկման վայր:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․  վիրավորների թիվն  անցնում է 6 տասնյակից։ Կա 3 զոհ

  • Կիսվել: