շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում ձևավորվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր

Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձևավորում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների ռեեստր և հրավիրում է հետաքրքրված մասնագետներին դիմել ռեեստրում ընդգրկվելու համար։

Մասնագետների ռեեստրը բաղկացած է երկու բաժնից, որոնցում կարող են ընդգրկվել՝

Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետներ, որոնք պետք է ունենան՝

  • բարձրագույն բժշկական կրթություն՝ բակալավր, օրդինատուրա (պարտադիր),
  • առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
  • թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
  • հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
  • համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ:/Ցանկը՝ տե՛ս հավելված 1/

 Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետներ, որոնք պետք է ունենան՝

  • համապատախան բարձրագույն կրթություն բակալավր (պարտադիր) կամ որակավորում, մագիստրատուրա (կդիտվի որպես առավելություն),
  • առնվազն 1 տարվա նշված մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ (պարտադիր),
  • թիմում աշխատելու ունակություն, բարեխղճություն և պատասխանատվություն,
  • հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու և հաղորդակցվելու հմտություններ, (իրավունքների իմացություն կդիտվի որպես առավելություն),
  • համակարգչով և գրասենյակային այլ տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ: /Ցանկը՝ տե՛ս հավելված 2/

Մասնագետների ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու հետաքրքրվածություն ունեցող բոլոր մասնագետները պետք է՝

  • գրանցվեն այդ նպատակով ստեղծված մասնագետների հաշվառման հարթակում,
  • անցնեն վերապատրաստում և հաջողությամբ հանձնելով քննություն՝ ստանան համապատասխան վկայական՝ որպես մասնագետների ռեեստրում ընդգրկվելու և գնահատող հանձնաժողովներում աշխատելու իրավունք ունեցող անձ։

Պետական ռեեստրում ընդգրկվելու և գնահատման հանձնաժողովներում աշխատելու իրավունք ունեցող անձանց հետ կկնքվեն պայմանագրեր։

Մասնագետների հաշվառման հարթակում նախորդ տարիներին գրանցված կամ վերապատրաստում անցած մասնագետները նույնպես պետք է լրացնեն իրենց տվյալները հաշվառման հարթակում և անցնեն վերոնշյալ 3 փուլերը, եթե ցանկանում են հետագայում ընդգրկվել մասնագետների ռեեստրում։

Մասնագետների դիմումների հաշվառման հարթակում գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով` https://bit.ly/3c3t60s:

Գրանցման ընթացակարգի վերաբերյալ տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://bit.ly/3PEZIeK

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել  010-56-43-80, 010-52-17-61 հեռախոսահամարներով կամ ուղարկել էլեկտրոնային նամակ՝ [email protected] էլ․ փոստին:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

ՑԱՆԿ

Օրգանիզմի ֆունկցիաները և մարմնի կառուցվածքը գնահատող մասնագետների

18 տարեկանից բարձր մինչև 18 տարեկան
1.       Օրթոպեդ
2.       Վնասվածքաբան
3.       Ակնաբույժ
4.       Սրտաբան
5.       Քիթ-կոկորդ-ականջաբան
6.       Նյարդավիրաբույժ
7.       Հոգեբույժ
8.       Էնդոկրինոլոգ
9.       Վիրաբույժ
10.     Նյարդաբան
11.     Թերապևտ
12.     Արյունաբան 13.    Գաստրոէնտերոլոգ
14.     Նեֆրոլոգ երիկամաբան
15.     Ուռուցքաբան
16.      Մաշկաբան
17.      Ռևմատոլոգ
18.      Ուռոլոգ
19.      Թոքաբան
1.        Մանկաբույժ
2.        Մանկական օրթոպեդ
3.        Մանկական վնասվածքաբան
4.        Մանկական ակնաբույժ
5.        Մանկական սրտաբան
6.        Մանկական նյարդաբան
7.        Մանկական քիթ-կոկորդ-ականջաբան
8.         Մանկական նյարդավիրաբույժ 9.         Մանկական հոգեբույժ
10.       Մանկական ներզատաբան
11.       Մանկական վիրաբույժ

ՀԱՎԵԼՎԱԾ 2

ՑԱՆԿ

Անձի գործունեությունը և մասնակցությունը գնահատող մասնագետների

Հոգեբան
Կինեզոլոգ
Էրգոթերապիստ
Լոգոպեդ
Տիֆլոմանկավարժ
Սուրդոմանկավարժ
Օլիգոֆրենոմանկավարժ
Սոցիալական մանկավարժ
Մանկական հոգեբան
Հատուկ մանկավարժ
Սոցիալական աշխատող

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

  • Կիսվել: