շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամ ճանաչված լինելն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար

Անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամ ճանաչված լինելն այլևս արգելք չէ կենդանի դոնոր հանդես գալու համար

Գործող «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքն ընդունվել է 2002 թվականին, որից հետո առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական օրենսդրական ակտերը ենթարկվել են բազմաթիվ էական փոփոխությունների, ուստի օրենքի և ոլորտային այլ օրենքների միջև համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև փոխպատվաստման ոլորտում մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով մշակվել է նոր նախագիծ, որն Ազգային ժողովի՝ փետրվարի 28-ի նիստին առաջին ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Նախագծում կատարվող առանցքային փոփոխություններից է օրենքում օգտագործվող հասկացություններում, «ուղեղի մահ» հասկացությունից բացի, ամրագրել նաև «կենսաբանական մահ» հասկացությունը:

Ըստ նախարարի տեղակալի՝ ներկա բժշկագիտությունը հնարավորություն է տալիս երիկամի, լյարդի և եղջերաթաղանթի փոխպատվաստման նպատակով դոնորություն իրականացնել կենդանի կամ հաստատված ուղեղային մահվան փուլում գտնվող անձից հիվանդանոցային պայմաններում:

«Միևնույն ժամանակ առավել ընդունելի և կիրառելի է մահացած մարդու մարմնից՝ դիակից, եղջերաթաղանթի դոնորությունը, որն իրականացվում է դիահերձարանի պայմաններում: Ուստի մահացած մարդու մարմնից եղջերաթաղանթի դիակային դոնորության դեպքում բժշկագիտորեն անընդունելի է ուղեղային մահվան փաստի հաստատումը, քանի որ բացակայում են օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաները և դրանց արհեստական ապահովումը բժշկական սարքավորումների միջոցով:

Բացի օրենքով սահմանված կենդանի դոնորներից վերցված, փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին տրվում է լիազորություն՝ սահմանելու մարդու ուղեղի կամ կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը»,- ասաց նա:

Նախագծով սահմանվել են նաև կենդանի դոնորների իրավունքները, համաձայն որոնց՝ վերջիններս օրգանական հյուսվածքը վերցնելուց հետո իրավունք ունեն գտնվել շարունակական դիսպանսեր հսկողության մեջ:

Վերանայվել են նաև կենդանի դոնորության շրջանի սահմանափակումները: Փոփոխության համաձայն՝ անձի 65 տարին լրանալը կամ հաշմանդամությ

  • Կիսվել: